Տեղադրման ցուցումներ
OpenOffice.org1.1 ծրագրի պահանջները համակարգչի նկատմամբ՝
Windows 2000/XP կամ բարձր, 128ՄԲ օպերատիվ հիշողություն
Տեղադրելու համար OpenOffice.org1.1 ծրագիրը անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
Ակտիվացրեք հայերեն Unicode համակարգային ապահովման հնարավորությունը.
Start->Settings->Control Panel->Regional and Language Options
նկ. 1
Այս պատուհանի մեջ ընտրեք լրացուցիչ լեզուների ավելացման հնարավորությունը՝ ինչպես արդեն արված է նկարում։
Օպերացիոն համակարգը կպահանջի իր տեղակայման CD-ին, որից հետո անհրաժեշտ կլինի այն վերագործարկել։
Այժմ դրեք OpenOffice.org1.1 տեղակայման CD-ին.
նկ. 2
Հերթով ընտրեք «Տեղադրել հայկական ստեղնաշար (Windows 2000/XP)» և «Տեղադրել ռուսական ստեղնաշար (Windows 2000/XP)»։ Յուրաքանչյուրի տեղադրումից հետո սպասեք տեղադրման հաջող ավարտման մասին հաղորդագրությանը ու փակեք պատուհանը։
Նորից մտեք նկ. 1 պատկերված պատուհանը և սեղմեք «Details...»։
նկ. 3
Բացված պատուհանում դուք կտեսնեք ձեր համակարգում տեղադրված ստեղնաշարերի ցուցակը։ Օգտագործելով «Remove» հրամանը ցուցակը բերեք պատկերված տեսքի։
Այնուհետև, օգտագործելով «Add...» հրամաը, ավելացրեք հայկական ու ռուսական յունիկոդ ստեղնաշարերը (Armenian Unicode Phonetic 1 և Russian Unicode Phonetic 1)
նկ. 4
Պատուհանում ցուցակը կդառնա հետևյալ
նկ. 5
Այժմ կիրառեք բոլոր փոփոխությունները և վերադարձեք տեղակայման պատուհանին նկ. 2։
Սեղմեք «Տեղադրել OpenOffice.org1.1(հայերեն տարբերակ)» ու հետևեք ցուցումներին։
Հայկական և ռուսական ստեղնաշարերը՝